|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չորս երկրներից Երևան ուղևորվող օդանավերը ուշացումով կժամանեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակը։
Այսպես՝ ուշացումով կժամանեն «Caspian Airlines» ավիաընկերության Թեհրանից դեպի Երևան չվերթերը։ Ի դեպ, հունվարի 14-ից ի վեր սա առաջին չվերթն է դեպի Երևան։ Մինչ այս բոլոր նախատեսված չվերթերը չեղարկվել էին։
Երևան ուշացումով կհասնեն նաև «Fly One»-ի ավիաընկերության կողմից իրականացվող Բարսելոնից, Թբիլիսիից, Կրասնոդարից և Մոսկվայից չվերթերը, ինչպես նաև «Aeroflot»-ի կողմից իրականացվող Մոսկվայից Երևան չվերթը։
Միաժամանակ«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Երևանում տեղացած ձյան պատճառով ուշացումներ չկան։