|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։
Ուղևորներից մեկը Sputnik Արմենիային հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա ճաքեր են առաջացել, վնասվել է ինքնաթիռի առաջամասը։
«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է, այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,- ասել է ուղևորը։
Թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35-ին և Երևան պետք է հասներ Երևանի ժամանակով 03։15-ին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ուշացման պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։
Բարսելոնա-Երևան 3F 232 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։