|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օգոստոսի 24-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել նախկին ՃՈ հենակետին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01:41-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ՃՈ հենակետից 6 քմ հատված:
Ուղևորներ (քաղաքացիությունները չի հաջողվել պարզել) Ե. Ա.-ն (1994թ.) և Ա. Ս.-ն (1986թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: