|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քոչարյանի շուրջ հետաքրքրիր զարգացումներ եղան այսօր: ՀՔԾ-ն նրան հարցաքննեց, մեղադրանք առաջադրեց, որից հետո Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը:
Այս ամենի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չէ, սա վենդետտա չի։ Սա իրավական վակխանալի է և քաղաքական տեռոր»: Գրառման տակ ծավալված մեկնաբանություններում Աշոտյանը հորդորում է զերծ մնալ մարդուն հանցագործ պիտակավորելուց, քանի դեռ նրա նկատմամբ ուժի մեջ մտած դատավճիռ չկա:Աշոտյանն էլ է կարծում, որ պետության տակ դրվող ականները ծայրաստիճան վտանգավոր են, և որ այս ամենը ազգովի դեռ երկար ենք մարսելու: