|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մենք հանգեցինք այն կարծիքին, որ շատ ավելի ճիշտ կլինի՝ ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը տան Երևանի բնակիչները և ավագանու արտահերթ ընտրությունների միջոցով որոշեն, թե ով է լինելու քաղաքապետը. լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Իսկ թե ի՞նչ ձևաչափով կգնան ընտրության՝ Խաժակյանը նշեց, որ որևէ բան չի բացառում և հույս ունի, որ եկող ավագանին շտկելու է այն բոլոր սխալներն ու չարաշահումները, որոնք կատարվել են:
«Ընտրություններին պատրաստվում ենք, սակայն քաղաքապետի թեկնածուի հարց դեռևս չի քննարկվում: Այժմ քննարկվում է միայն մասնակցության ձևաչափը: Ես՝ որպես ղեկավար, կուզեի, որ լիներ միասնական ցուցակ»,- ասաց Խաժակյանը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն քաղաքապետի պաշտոում, նա պատասխանեց, որ, ճիշտ է, իրեն հոգեհարազատ է դարձել քաղաքային կառավարման ոլորտը, սակայն դեռ չունի նման հնարավորություն՝ հաշվի առնելով թեկնածուից «պահանջվող» տարիքային շեմը: