|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի «առաջարկով» արձակվեց երկրի խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրության օր նշանակվեց փետրվարի 9-ը: Մինչ ադրբեջանական վերնախավում տեղի են ունենում փոփոխություններ՝ «բարեփոխումների» անվան տակ և հասարակության ուշադրությունը սևեռված է նոր փոփոխությունների վրա, զավեշտալի իրավիճակ է ստեղծվել այս ֆոնին հետին պլան մղված ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Ալիևների և Փաշաևների (Մեհրիբան Ալիևայի ընտանիքը) կլանից բացի երկրում կա ևս մեկ ընտանիք, ով ցանկանում է ամբողջ գերտաստանով լինել իշխանության: Պաշտոնական տվյալներով մոտ 29.000 բնակչություն ունեցող Ամիրջան քաղաքի քաղաքապետ, իշխող Ենի Ազերբայջան կուսակցության անդամ Ռաֆաել Ջաֆարովը իր մրցակիցներին ոչ մի շանս չթողնելու համար առաջադրել է իր 8 մտերիմ ազգակիցներին՝ որդուն, դստերը, երկու եղբորը, երկու քրոջը, զարմուհուն և զարմիկին: