|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր կառավարության նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ կառավարության նախագիծը: Առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով `
• «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (նախագիծ) (երկրորդ ընթերցում)
• «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին»: