|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշեց, որ ՀՀԿ նիստում քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակը, արտաքին քաղաքական մարտահրավերները:
«ՀՀԿ-ն եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության քաղաքական հենասյուներից մեկը, և շարունակելու է գործել հանուն ՀՀ շահի:Վերջին օրերին տարբեր գնահատականներ ե հնչում` հեղափոխական, հակահեղափոխական…ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն եղել ու մնում է որպես բացարձակապես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ առավել ևս` հակահեղափոխական: Մենք ոչ մենշեվիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի»,- ասաց Շարմազանովը: