|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի թեմային:
«Մեր երեք ուժերը հարվածի տակ են, մեզ նորից բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Այս ձեւով չի կարելի գնալ ընտրությունների: Նույնը արեցին ավագանու ընտրություններին` բաժանելով սևի ու սպիտակի: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորը սեւ են, ովքեր դեմ են վարչապետի հայտարարություններին եւ առաջարկներին: Եթե պատգամավորներին չխոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, Սահմանադրությունը պաշտպանելը պետք է լինի հակահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ »,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա համոզմամբ՝ խորհրդարանը պետք է լուծարվի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով, քանի որ միշտ էլ ուժեղից ավելի ուժեղն է լինում: «Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտնատակ տալ»,- հավելեց Ռուստամյանը: