|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց նշանակումից հետո ֆեյսբուքյան իր էջում արած` «մշակույթը ես եմ» արտահայտությունը: «Ես ուրիշ խորություն էի դրել այդ արտահայտության մեջ, բայց մեկնաբանվեց այլ կերպ: Ես նկատի եմ ունեցել այն, որ մեզնից յուրաքանչյուրը մշակույթին առնչվում է այնքանով, որքանով որ հանդիսանում է նրա մի մաս և կրում է այն»,- ասաց նա:
Նախարարը հրաժարվեց պատասխանել իր ղեկավարած նախարարությունում կադրային հնարավոր փոփոխություններին վերաբերող հարցին: