|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իրավունք»-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից:
Երբեմն նույնիսկ կոնտակտի դուրս չեն գալիս նրա կամ նրա հրահանգով իրականացվող միջնորդավորված զանգերի դեպքում:
Իսկ պատճառաբանությունն ավելի քան մանկամիտ է հնչում՝ մեկ հեռախոսի հետ կապված խնդիր են առաջ քաշում, մեկ զանգը չլսելու և այլն:
Մինչդեռ իրականում «Իմ քայլից» մի քանիսը մտահոգված են առաջիկա հնարավոր վատ սցենարներից և դրանց պատասխանատվությունից:
Ավելին՝ որոշ գործընթացներից նրանք ցանկանում են ձեռնպահ մնալ՝ զուտ խուսափելով թաթախվել այս ամենի մեջ: Իսկ խմբակցությունում քչփչում են, թե մեկի կամ մյուսի «սանձերն» ինչու չի քաշում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։