|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Լոս Անջելես այցելած ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կիրակի օրը Լոս Անջելեսի Իրանահայ միության սրահում (ի դեպ միության միայն անունն է այդպիսին ու որևէ առնչություն չունի տեղի իրանահայության հետ) «փակ» հանդիպում է ունեցել տեղի հայկական որոշ կառույցների մի քանի տասնյակ ընտրյալ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ դեսպանին հարց է ուղղվել այն կապակցությամբ, թե ինչո՞ւ 5 ամիս անց Հայաստանի իշխանությունները ցեղասպանության հարցով ադրբեջանի դեմ որևէ հայց չեն ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, մինչդեռ Գազայի հարցով Հարավային Աֆրիկան դա դեռ երեք ամիս առաջ է կատարել:
Մակունցի պատասխանը մոտավորապես եղել է հետևյալը: Իրենք չեն ցանկանում սադրիչ որևէ քայլի դիմել ադրբեջանի դեմ»:
Ռոբերտ Մարգարյանը տեղեկացնում է նաև, որ Դաշնակցության երիտասարդական կառույցը (ayf) «ողջունել» է Լիլիթ Մակունցի այցը Լոս Անջելես՝ «Բարի ես եկել դավաճան Մակունց» պաստառով։
