|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին սպառիչ են եղել, որոշները՝ ոչ: «Հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել»,- ասել է Խաչատրյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ կարելի է արդյոք այս հարցուպատասխանով ապրիլյանի հարցը համարել սպառված, Խաչատրյանն պատասխանել է՝ ոչ, դեռ մարդիկ կան, ում պետք է լսել, գործընթացը շարունակվում է: Հարցին՝ արդյոք այս հարցուպատասխանով հիմնական մտահոգությունները փարատվեցին՝ կապված նրա հետ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիք չի եղել, նույնիսկ խոսակցություններ կային, որ պայմանավորված պատերազմ է եղել, Արմեն Խաչատրյանը պատասխանել է, որ երբ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի, այն կհրապարակվի այնքանով, որքանով պետական գաղտնիք չի պարունակում: «Դրանից պարզ կլինի՝ որ կասկածներն են փարատվել, որոնք ոչ: Ցանկացած տվյալ դեռ հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգու կողմից չի հաստատվել: Սա սովորական քննության մեթոդ է, երբ փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,- ասել է նա: