|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկեց հերթական հանրահավաքը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մինչ հանրահավաքի մեկնարկը Փաշինյանի հետ հանդիպման էր եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Փաշինյանն իր ելույթում նշեց, թե ինչի մասին են զրուցել ՀՀ նախագահի հետ: Մասնավորապես` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անընդունելի է համարել բռնությունների կիրառումը: Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ ինքը երաշխավորում է, որ շարժման որևէ մասնակից որևէ բռնություն չի գործադրելու:
«Ես ասացի, որ մենք վարում ենք բաց ձեռքերի քաղաքականություն: Արմեն Սարգսյանին լիազորություն է տրված հետևել Սահմանադրության պահպանմանը, և ինքը պետք է հետևի, որ մեր խաղաղ հավաքի նկատմամբ որևէ ոստիկանական գործողություն տեղի չունենա: Եվ եթե ոստիկանական գործողություն տեղի ունենա, այսօրվանից սկսած, այսօրվա հանդիպումից ու պարզաբանումից սկսած, դրա պատասխանատվությունը ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ իր հնչեցրած պլանները չեն փոփոխվում, թեև ունի պլան Բ և պլան Գ: