|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ Եյսկ քաղաքում բնակելի շենքի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։
«Հիվանդանոցներում կա 25 մարդ, այդ թվում՝ 2 հղի կին և 6 երեխա, ամբուլատոր բուժում է ստանում 3 հիվանդ, մահացել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա»,- հայտնել է Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապետը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Սու-34 ռմբակոծիչը վթարի էր ենթարկվել Եյսկում, օդաչուներին հաջողվել էր ինքնանետվել։ Ինքնաթիռը ընկել է ինը հարկանի շենքի վրա, հրդեհ է բռնկվել։