|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ` 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Այս մասին հայտնում է tert.am-ը` Ադրբեջանի պաշտպանության նախարարությահ կայքին հղում տալով, որում էլ հրապարակվել են Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ նա բնակվում է միայնակ, և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: