|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանական minval.az-ը հայտնում է, որ մարտի 26-ին հայկական կողմի կրակոցների պատճառով ադրբեջանցի զինվոր է մահացել: Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական կողմի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ կասեցվել է ադրբեջանական կողմի փորձը` ինժեներական աշխատանքների միջոցով դիրքերը առաջ տալու ուղղությամբ:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը: