|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առնվազն 54 մարդ է վիրավորվել Հնդկաստանի Մումբայում հորդառատ անձրեւի ժամանակ գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով, հաղորդում է Hindustan Times պարբերականը:
Ոստիկանությունն ու փրկարարական ծառայությունները կարծում են, որ ընկած կառույցի տակ կարող է գտնվել ավելի քան 100 մարդ:
Հորդառատ տեղումները ազդել են նաև քաղաքի օդանավակայանի, մետրոյի և արվարձանային գնացքների աշխատանքի վրա: Առնվազն 15 չվերթ է ուղղվել Մումբայի Չատրապատի Շիվաջի Մահարաջայի անվան միջազգային օդանավակայան այն բանից հետո, երբ թռիչքները ժամանակավորապես դադարեցվել էին վատ տեսանելիության պատճառով: Օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է ժամը 17: 00-ին (Երեւանի ժամանակով 16: 30-ին):