Միասին կարող ենք
կարևոր
910 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 14:40
Աշխարհ

Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Պակիստանի հարավ-արևմուտքում 48 ուղևորի տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, որի հետևանքով 40 մարդ է զոհվել: Եվս 8 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաների:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի և Խայբեր Պախտունխվայի նահանգների սահմանի լեռնային շրջանում:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում, ավտոբուսը մեկնել է Բելուջիստանի նահանգի մայրաքաղաք Քվետայից 36 ուղևորով և ուղևորվել Խայբեր Պախտունխվայի նահանգի մայրաքաղաք Փեշավար: Ճանապարհին ուղևորներ են ավտոբուս նստել խափանված մեկ այլ ավտոբուսից: Երկու նահանգների սահմանը հատելուց անմիջապես հետո ավտոբուսն ընկել է կիրճը: