|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Առնվազն 11 մարդ զոհվել եւ եւս 9-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս–արեւմտյան Մալաքանդ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրասպրոտային հատահարի հետեւանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Մալաքանդի կառավարական ներկայացուցչի տեղակալ Սայեդ Զաֆար Ալի Շահը հայտնել է, որ Շահիդ–Մորե տեղանքում բախվել եւ անդունդն են գլորվել երկու մարդատար ավտոբուսներ։ Վթարի պատճառը լեռնային նեղ ավտոճանապարհի վրա վարորդների ցուցաբերած անզգուշությունն է եղել։
11 մարդ, ներառյալ 5 կին եւ մեկ երեխա զոհվել են տեղում, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Չի բացառվում, որ վթարի զոհերի թիվը կաճի, քանի որ վիրավորներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։