|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սուդանում երկու միջքաղաքային ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 22-ը վիրավորվել են․ հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Al-Intibah-ին։
Վթարը տեղի է ունեցել երկրի հարավային Սպիտակ Նեղոս նահանգի մայրուղում: Ավտոբուսներից մեկը Խարթումից ուղևորվում էր դեպի Կոստի քաղաքը, մյուս ավտոբուսն էլ՝ հակառակ ուղղությամբ:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ պատահարը տեղի է ունեցել արագության գերազանցման և վարորդներից մեկի կողմից երթևեկության կանոնների խախտման պատճառով: