|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում բախումներ են եղել տեղաբնակների եւ ոստիկանների միջեւ ժանդարմերիայի նոր` ամրացված բաժանմունքի շինարարության կապակցությամբ: Բախումների հետեւանքով զոհվել է 2 մարդ, 7-ը վիրավոր են: Ոստիկանների շրջանում տուժաներ չկան. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ բողոքողներ շինհրապարակ դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Ժանդարմները նախազգուշական կրակոցներ են արձակել եւ հրամայել ցրվել, սակայն տեղացիները նրան ուղղությամբ քարեր են նետել: Ժանդարմերիան ինչ-որ գազ է կիրառել:
Երկու զոհի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: