|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի գլխավորությամբ տեսահոլովակ է պատրաստվել Հայաստանի վերաբերյալ: Տեսահոլովակում Հայաստանը ներկայացնում են Ռուսաստանոի տարբեր ոլորտներում ճանաչման հասած մեր հայրենակիցները, սեր խոստովանում Հայաստանին, յն ներկայացնում որպես իմաստության, հարգանքի երկիր, ուր անպայման պետք է այցելել:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Արթուր Ջանիբեկյանին. «Շնորհակալ ենք Արթուր Ջանիբեկյանին և իր թիմին մեր գեղեցիկ երկրի մասին այս հիանալի հոլովակը պատրաստելու համար»: