|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սանկտ Պետերբուրգի լեռնահանքային համալսարանի ռեկտորի դուստրը՝ Օլգա Լիտվինենկոն, հայտարարել է, որ հայրը՝ Վլադիմիր Լիտվինենկոն, անձամբ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դիսերտացիան. հայտնում է Радио Свобода-ն:
Պուտինը թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1997-ին՝ Լիտվինենկոյի ղեկավարած լեռնահանքային համալսարանում:
Օլգա Լիտվինենկոյի խոսքով՝ իր հայրը 1994-ին ռեկտոր է նշանակվել Պուտինի օգնությամբ, ինչից հետո սկսել է կազմակերպել ապօրինի բիզնես՝ ատենախոսությունների վաճառք: Ըստ նրա` Պուտինի համար ատենախոսությունը հայրը գրել է անվճար` ի նշան երախտագիտության: