|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
TMZ տեղեկատվական պորտալը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականի լուսանկարը` երկրի միջուկային զինանոցը գործի դնող սարքավորումներով ճամպրուկը ձեռքին. հայտնում է РИА Новости-ն:
Պարբերականի տվյալներով` լուսանկարում West Point ռազմական ակադեմիայի շրջանավարտ Ռիկարդո Թյորներն է, ով նախագահի վարչակազմում ռազմական օգնական է: Նրան` ճամպրուկը ձեռքին, հաջողվել է լուսանկարել նախագահի` Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո առանձնատանը` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցի ժամանակ:
TMZ-ի տվյալներով` վերջերս Թրամփը մայոր Թյորներին փոխգնդապետի կոչում է շնորհել: