|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը Արևելյան Գուտայում: «Շեշտվել է էական մտահոգություն`կապված ահաբեկիչների շարունակվող սադրանքների հետ»,- նշել է Պեսկովը:
Նշենք, որ Դամասկոսի արվարձան Արևելյան Գուտայում ավիահարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: ԱՄՆ-ը դրանում մեղադրել է Ասադի ռեժիմին և Ռուսաստանին: