|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրեցին զինվորական երդման խորհրդով: Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ, այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:
Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի հետ, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն