|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում նախագահի հրամանագրից հետո սկսվել է ամառային զորակոչը: Մաշտոցի զինկոմիսարիատի նորակոչիկների մի մասն այսօր առավոտից հավաքվել էր տարածքային զինկոմիսարիատի մոտ: Տղաներից շատերն իրար ճանաչում են` նույն բակից կամ նույն դպրոցից են: Նախքան զորակոչվելը, պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, տղաներն այցելում են պատմամշակութային վայրեր, ծանոթանում մեր մշակույթին, պատմությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում նորակոչիկներն անկեղծացան` ապրիլյան դեպքերից հետո այլ կերպ են վերաբերվում ծառայության մեկնելու մտքին: «Եթե էն ժամանակ խոսքի մեջ ասում էինք, որ` չէ, ինչի՞ ծառայենք, հիմա, որ տեսնում ենք մեր հերոս տղերքին, իրանց գործած սխրանքները, ասում ենք` իրենց համար արժե ծառայել»,- ասաց տղաներից մեկը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում