|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հետաքրքիր աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը, ով այցելել էր Արցախ, ուղևորությունից ստացած տպավորություններն է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում:
«Մոլորակի բազմաթիվ գեղեցիկ ու էկզոտիկ վայրերում լինելուց հետո ես համարում եմ, որ Ղարաբաղն այն քիչ վայրերից է, որը ես իսկական եմ անվանում: Այո, կան վայրեր, որտեղ լեռներն ավելի բարձր են, բնությունն առավել էկզոտիկ է, ու երկրներն ավելի հարուստ են, բայց Ղարաբաղն իսկական է: Այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, որոնք, շատ բան վերապրելով հանդերձ, զարմանալիորեն դեպի վատը չեն փոխվել, այլ ավելի լավն են դարձել: Նրանք ոչ մեկից ոչինչ չեն խնդրում: Նրանք միայն ցանկանում են, որ իրենց հանգիստ թողնեն ու թույլ տան հանգիստ ապրել այն հողում, որն իրենցն են համարում: Եվ այս հարցում ես նրանց հետ լիովին համաձայն եմ»,- գրել է լրագրողը: