|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է որոտացել, որի ձայնը լսելի է եղել քաղաքի տարբեր հատվածներում:
Ըստ Reuters-ի՝ քաղաքացիներից շատերը վախեցել են` կարծելով, թե ահաբեկչություն է:
Հայտնի է դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարկային պալատի շենքում, որտեղ միայն անվտանգության աշխատակիցներ են եղել: Շենքը զգալիորեն վնասվել է, վնաս են կրել նաև մոտակայքում գտնվող կառույցները:
Ոստիկանության վարկածներից մեկով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի ճնշման բարձրացման պատճառով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: