|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Անկարայում պայթյուն է հնչել թուրքական պետական TRT1 հեռուստաընկերության շենքում: Ավելի վաղ հենց այդ հեռուստաընկերության եթերում հեռուստամեկնաբանը ընթերցել էր Էրդողանին տապալելու մասին` զինվորականների հայտարարությունը:
Նշվում է, որ Անկարայում եւ Ստամբուլում Էրդողանի ուղերձից հետո քաղաքացիներ են դուրս եկել փողոց` կանխելու զինվորականների հաղթարշավը: Նշվում է, որ Twitter-ի իր էջում Էրդողանին իր աջակցությունն է հայտնել այդ երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Թուրքիայի հարեւան Հունաստանում բանակը բերվել է արտակարգ պատրաստվածության: Իրանի նախագահն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել: