|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ստամբուլի դատարանը երկուշաբթի կալանքից ազատ է արձակել ռուսական NTV հեռուստաալիքի լրագրողներին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում աղբյուրը:
«Գլխավոր դատախազությանը ցուցմունք տալուց հետո ազատ են արձակվել երկու ռուս լրագրողներ: Նրանց հետ կալանքից ազատվել է նաև Թուրքիայի քաղաքացի»,- ասել է աղբյուրը:
Հեռուստաընկերության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ լրագրողներն առաջիկայում կարտաքսվեն Ռուսաստան: «Ըստ նախնական տեղեկությունների՝ մեր գործընկերները պետք է արտաքսվեն մոտ ժամանակներս: Մենք ճշտում ենք մանրամասները, դեռ պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմը հաստատել է լրագրողների ազատ արձակման փաստը: