|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի եւ Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք Դատական- տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք՝ Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:
Նշենք՝ Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանն ավելի վաղ հայտնել էր, որ դատական հայցը վերաբերում է 2020 թվականի հունվարի 30-ին «Հ1»-ի գլխավոր լուրերի թողարկմանը Արամ Օրբելյանի վերաբերյալ ռեպորտաժին, որտեղ նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը. «Կատարվել են զրպարտչական արտահայտություններ։ Ասվել է, որ Արամ Օրբելյանը 2018 թվականի մայիսից օգոստոսը պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել ՍԴ շենք: Սկզբնաղբյուն էլ նշված է ԱԱԾ-ին»։
Ներկայացուցիչը պարզաբանել էր, որ նշված ժամանակահատվածում Օրբելյանը ՍԴ շենք պարբերաբար ելումուտ չի ունեցել։
Օրբելյանը դատարանից պահանջում է պատրավորեցնել պատասխանող 2 կողմերին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու համար, ինչպես նաեւ պատասխանողներից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում: