|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 17-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Renault Symbol մակնիշի 35 CN 366 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1978 թ. ծնված Ա. Ս.) վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Ս. Ս.-ին:
Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: