|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 22-ին, ժամը 17:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կարո Հալաբյան փողոցում՝ մարդատար ավտոմեքենայում, հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ Հալաբյան 11 հասցեի դիմաց այրվում է «Dodge» մակնիշի ավտոմեքենա: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:03-ին:
Ավտոմեքենան մասամբ այրվել է: