Փոխարժեքներ
02 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարների համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցի՝ այդ ղեկավարների թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը: Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառը այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ, որի համաձայն` եթե ինչ-որ մեկը վիրավորում է «թուրք ինքնությունը կամ այդ երկրի նախագահին», ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ամբողջ երկրով մեկ մինչ այժմ շարունակվում են լրագրողների զանգվածային ձերբակալությունները: