|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախօրեին «Մոսֆիլմ» կինոստուդիայում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ 2015-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը` արժանանալով «Ոսկե արծիվ» մրցանակին:
KP.ru-ն տեղեկացնում է, որ Մելիքյանը նշել է, թե իր համար մրցանակն անսպասելի էր, և ինքը նման շրջադարձի չէր սպասում:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ստանիսլավ Գովորուխինը «Հրաշալի ժամանակաշրջանի ավարտը» ֆիլմի համար։
Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող է ճանաչվել Յուլյա Պերեսիլդը՝ «Մարտ Սևաստոպոլի համար» ֆիլմում իր դերակատարման համար, իսկ լավագույն դերասան՝ Ֆյոդոր Բոնդարչուկը` «Ուրվականը» ֆիլմում կերտած կերպարի համար:
Ալեքսանդր Մինդաձեն ստացել է մրցանակ իր՝ «Բարի Հանս, սիրելի Պյոտր» ֆիլմի սցենարի համար։
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մրցանակի է արժանացել համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար։
Հիշեցնենք, որ ռուսական «Կենոտավրոս» 26-րդ կինոփառատոնում նույնպես հաղթող է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը: «Կինոտավրոս» 25-րդ բաց փառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը դարձյալ ստացել էր Աննա Մելիքյանը՝ «Աստղ» ֆիլմի համար, իսկ նրա «Ջրահարս» ֆիլմը (2007թ.) արժանացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին /և ոչ միայն/: