կարևոր
757 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-31 14:43
Հասարակություն

Հայաստանի պատմությունը կերտվել է պայքարով, պահվել՝ զոհողություններով, պահպանվում՝ ժողովրդի ամուր կամքով. պատգամավորի Ամանորյա ուղերձը

Հայաստանի պատմությունը կերտվել է պայքարով, պահվել՝ զոհողություններով, պահպանվում՝ ժողովրդի ամուր կամքով. պատգամավորի Ամանորյա ուղերձը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, նշելով.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեզ հիշեցնում են հույսի և վերածննդի կարևորությունը։ Բայց այս տարին՝ 2025 թվականը, ցույց տվեց, որ հույսը ոչ մի արժեք չունի, եթե այն չի ամրապնդվում պատասխանատվությամբ, ազգային ոգով և պետական մտածողությամբ։ 2025 թվականը եղել է ծանր մարտահրավերներով լի տարի՝ փորձության ենթարկելով մեր պետականությունը, անվտանգությունը և ազգային արժանապատվությունը։

Հայաստանի պատմությունը կերտվել է պայքարով, պահվել՝ զոհողություններով, և պահպանվում է՝ մեր ժողովրդի ամուր կամքով։ Մեր ազգային միասնությունը, մեր սերը Հայրենիքի հանդեպ և մեր վճռականությունը թույլ են տալիս հաղթահարել ամենադժվար իրավիճակները և պաշտպանել անկախությունը։

Մենք պարտավոր ենք հիշել մեր Հայրենիքի համար նահատակված հերոսների սխրանքները և խոնարհվել նրանց հիշատակի առաջ։ Մենք պարտավոր ենք գնահատել մեր զինվորների նվիրումը, ովքեր այսօր կանգնած են սահմանին՝ պաշտպանելով մեր Հայրենիքը և մեր ապագան։ Հայրենիքը չի պահվում միայն խոստումներով կամ ցանկություններով․ այն պահվում է հայրենասիրությամբ, վճռականությամբ և ճշմարտության համար պայքարով։

Այս տոնական օրերին թող մեր սրտերը լցվեն ոչ միայն ուրախությամբ, այլև ազգային կամքով՝ շարունակելու պայքարը Հայրենիքի համար, պահպանելու արժանապատվությունը և կերտելու ուժեղ, պատասխանատու, արդար և միացյալ պետություն։ Թող 2026 թվականը դառնա ազգային վերածննդի, համախմբման և հաղթանակի տարի, և թող մեր Հայրենիքը միշտ մնա ուժի, արժանապատվության և ազատության խորհրդանիշ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»։