|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուբեն Գինեյն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում` դեռևս 2014-ին: Վավերագրական այս ֆիլմը Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Արգենտինայի համատեղ արտադրանք է:
Ֆիլմն Ասիա մայրցամաքի հեռավոր անկյուններ ճանապարհորդության գրավիչ փորձ է՝ մեկ հարց լուծելու մտահոգությամբ` ինչպե՞ս է հայերին հաջողվել դեռ բացահայտումների դարաշրջանից առաջ Արևելքը կապել Արևմուտքին: Երկու տարվա ընթացքում խումբը նկարահանումներ է կատարել 11 երկրում՝ Հնդկաստան, Չինաստան, Տիբեթ, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Սանտո Դոմինգո: Եզակի արխիվային նյութեր` ձեռագրեր, անձնական օրագրեր ու նոթեր են ներկայացվում Փարիզի, Լոնդոնի, Մեքսիկայի, Լիսաբոնի գրադարաններից: Այս ուսումնասիրությունների արդյունքները ակադեմիական ակնարկի հիմք են դարձել: