|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանում կալանավորված ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովան և ամերիկյան թղթակիցներ Ջեյսոն Ռեզաիանն ու Օսթին Թայսը, որոնք ձերբակալված են Իրանում և Սիրիայում, ԱՄՆ ազգային մամուլի ակումբի կողմից Մամուլի ազատության մրցանակի են արժանացել. հայտնում է contact.az-ը: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Վաշինգտոնում:
Իսմայլովան առաջադրվել է այդ մրցանակին «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Նենադ Պեժիչի կողմից: Կայքը հիշեցնում է, որ Իսմայլովան ձերբակալվել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կոռուպցիոն փաստերը քննելու պատճառով: