|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քաղսի գյուղի վերջնամասում Opel Astra G մակնիշի 34 FO 978 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: