|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:
Ըստ նախնական տեղեկության՝ ժամը 08:40-ին (տեղական ժամանակով) Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն. 2008 թ. ծնված Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի Բոգաչար քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ:
Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։