|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակում է 2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով ապացույցների հետազոտումը: Դատական այս փուլում նիստերի դահլիճում ձանձրույթից կարելի է թերթ կարդալ, նկարել, երազել:
Ձանձրանալու դեպքում լրագրողներն, իհարկե, կարող են կիսատ թողնել դատական նիստն ու հեռանալ նիստերի դահլիճից: Իսկ դատավորն ու կողմերը ստիպված են թերթել շուրջ 4 տասնյակ հատորանոց գործն ու հրապարակել ապացույցները: Անկախ այն բանից` ապացույցների հետազոտման գործընթացը հետաքրքիր է, թե` ձանձրալի, այն պարտադիր է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար:
Դատական այսօրվա նիստից մի քանի կադր՝ ստորև: