|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վենեսուելայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ընդդիմության առաջնորդներ Լեոպոլդո Լոպեսին և Անտոնիո Լեդեսմային. հայտնում է РИА Новости-ն:
«Լեոպոլդոյին նոր տարան տնից: Չգիտենք` որտեղ է նա, և ուր են նրան տանում: Մադուրոն պատասխանատվություն է կրում, եթե ինչ-որ բան կատարվի»,- իր թվիթերյան էջում գրել է Լոպեսի կինը` Լիլիան Տինտորին: Ավելի ուշ նա ամուսնու ձերբակալության տեսանյութն է տեղադրել:
Ինչ վերաբերում է Լեդեսմային, նրա ձերբակալության մասին «Թվիթեր»-ում հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Ռիչարդ Բլանկոն: