|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Իմրալի բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանին այցելելու համար դիմում է ներկայացվել Բուրսայի գլխավոր դատախազություն:
Միջանկյալ նշենք, որ Օջալանը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության ղեկավարն է:
Ըստ Demokrathaber-ի՝ Օջալանի քույրը՝ Ֆաթմա Օջալանն ու նրա եղբայրը՝ Մեհմեդ Օջալանը իրենց փաստաբանների միջոցով դիմել են Բուրսայի գլխավոր դատախազությանը:
Դիմումի արդյունքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Քուրդստանի բանվորական կուսակցությունը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG, KCK անունով։
Աբդուլլահ Օջալանը, ով կուսակցության հիմնադիրն է, ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։