|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օջալանին տնային կալանքի տակ պահելու մասին խոսք լինել չի կարող. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` Իմրալը կղզում ցմահ բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու առաջարկը:
«Այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ»,- ընդգծել է նա` հերքելով նաեւ ՔԲԿ-ի գրոհայիններին ներում շնորհելու մասին տեղեկատվությունը:
Էրդողանը նշել է, որ ահաբեկիչները, որոնք կլքեն Թուրքիան, պետք է հանձնեն զենքը: «Նրանք, ովքեր հեռանում են, թող իրենց զենքը թաղեն անձավներում եւ նոր հեռանան: Եթե հեռանան զենքով, դա կլինի ակնհայտ սադրանք: Եթե նրանք հատեն սահմանը, դա կարող են անել` միայն զենքը թողնելով»,- հայտարարել է նա:
Էրդողանը ենթադրում է, որ եթե ՔԲԿ-ի հետ համաձայնություն ձեռք բերվի, երկիրը կլքի 500-2000 ահաբեկիչ. տեղեկացնում է APA գործակալությունը: