|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չելյաբինսկում ողբերգական պատահար է տեղի ունեցել: Չելյաբինսկի Մաքսիմկա լճում շուռ է եկել մոտորանավակը, ջրահեղձ է եղել 7 մարդ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել ափից 50-100 մետր հեռավորության վրա: Մոտորանավակի վրա գտնվողներից ոչ ոք փրկարար օղակ չի ունեցել: Ընդհանուր մոտորանավակի վրա 9 մարդ է եղել, 1 տղամարդ իր երկու երեխաների ու բարեկամների երեխաների հետ: 4 հոգու հաջողվել է փրկվել: Երկու տղամարդ ափից փորձել են հասնել օգնության, սակայն ջրահեղձ են եղել:
Փրկարարները լճից հանել են 10 և 2 տարեկան երեխաների և երկու տղամարդու մարմինները: Ավելի ուշ գտել են նաև 8 և 15 տարեկան երեխաների մարմինները: Շարունակվում են ևս մեկ տղամարդու որոնումները: Նախնական տեղեկություններով, դժբախտ պատահարը հայ ընտանիքի հետ է պատահել: