|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի բնակիչները Եկատերինբուրգի կողմից քաղաք մուտք գործելիս կանաչ ձյուն են նկատել. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Չելյաբինսկի մարզի բնապահպանության նախարարությունը պարզաբանում է տարածել դեպքի առնչությամբ՝ մանրամասնելով, որ դա տեղի ունեցել է մոտակայքում գտնվող գրանիտային քարհանքից առաջացած փոշու պատճառով:
Բնապահպանական կրթության վարչության պետ Վիտալի Բեզռուկովի պնդմամբ` փոշին որևէ վտանգ չի ներկայացնում տեղի բնակիչների առողջության համար:
«Սրանք բնական նյութերի մասնիկներ են»,- ասել է նա ու հավելել, որ օդի որակը ստուգելու նպատակով նախարարությունը շարժական լաբորատորիա է տեղադրելու, իսկ ընկերությունն այժմ ստուգման է սպասում: