|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկների արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովի նախագահը տեղակալ այլևս չպիտի ունենա: Հանձնաժողովը պիտի բաղկացած լինի նախագահից ու 4 անդամներից: «Տեղակալը մի փոքր շռայլություն է ու անհարկի բյուջետային ծախս»,- ասաց նա:
Նախագծով նաև առաջարկվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն տրամադրել հանձնաժողովի կողմից: Երկրորդ ընթերցման ժամանակ արդեն փոխվել է տրամադրմանը կարգը` այն ոչ թե հանձնաժողովն է սահմանելու, այլ կառավարությունը: