|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։
Գ․ Բաղդասարյանն ընդգծել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և փաստել, որ դրանց արդյունավետությունը գործնականում ակնհայտ վկայություններ ունի։
Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախատեսվող աջակցության ծրագրի ուղղությունները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական ղեկավարման, հսկողության և վերահսկողության ոլորտի բարեփոխումներին։